Ղազախստանի կառավարությունը վայր է դրել լիազորությունները

Ղազախստանի կառավարությունը՝ Ալիխան Սմայլովի գլխավորությամբ, հրաժարական է տվել խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի նոր կազմի ընտրությունից հետո, հայտնել է երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայությունը:

Սահմանադրության համաձայն՝ կառավարությունն իր լիազորությունները վայր է դնում նորընտիր Մաժիլիսի առաջ։ Նախարարները կկատարեն իրենց պարտականությունները մինչև նոր կառավարության ձևավորումը։

Վարչապետի թեկնածությունն առաջարկել է «Ամանաթ» կուսակցությունը, որը հաղթել է վերջին ընտրություններում։

Մաժիլիսի պատգամավորների ընտրությունները տեղի են ունեցել մարտի 19-ին։ Պալատում տեղերի մեծ մասը՝ 98-ից 62-ը, զբաղեցրել է «Ամանաթ» կուսակցությունը։ Խորհրդարան են անցել նաև «Աուիլ» կուսակցությունը (ութ տեղ), Respublica և «Ակ Ժոլ» կուսակցությունը (վեցական տեղ), Ղազախստանի ժողովրդական կուսակցությունը (հինգ տեղ) և Համազգային Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (չորս տեղ): Եվս յոթ պատգամավորական տեղ զբաղեցրել են ինքնաառաջադրված թեկնածուները:

Ղազախստանի նախագահը խմբակցությունների հետ խորհրդակցելուց հետո Մաժիլիսի քննարկմանը կներկայացնի վարչապետի թեկնածությունը և կնշանակի նրան պատգամավորների համաձայնությունը ստանալուց հետո: