Հարգելի սիսիանցիներ, ընտրելով ՔՊ-ին, դուք ընտրում եք թուրքերի հետ ապագան

Սիսիանի տարբեր ընտրատարածքներից գալիս են լուրեր, որ աննախադեպ ընտրախախտումներ են տեղի ունենում: Մասնավորապես, ասում են, որ քաղաքացիներին խումբ-խումբ բերում են ու ընտրել են տալիս ՔՊ-ի թեկնածուին: Ընտրաթերթիկները ծալած են գցում, որպեսզի հստակ երևա, թե ում օգտին է քվեն գնացել: Ըստ աղբյուրների, մարդիկ երբեմն շփոթվում ու այլ կողմն են ծալում, իսկ «ակցիզը» կպցնելու տեղ քանի որ չի մնում, հանձնաժողովի անդամներն ասում են` գնացեք ուղղեք ու նոր բերեք:

Հարգելի սիսիանցիներ, ընտրելով ՔՊ-ին, դուք ընտրում եք թուրքերի հետ ապագան, իսկ ուժային կառույցների ներկայացուցիչներին կոչ եմ անում ջայլամի նման գլուխները չմտցնեն հողի մեջ, կարծես թե որևէ բան տեղի չի ունենում: Ձեր ուսադիրների պատիվը գոնե բարձր պահեք ու մի կզեք էս ոչնչություն իշխանության առջև:

Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան էջից