Իշխանությունը փորձում է շարքից հանել Օնիկ Գասպարյանին և դրա համար ընտրել է լավագույն թեկնածուին` Քոչարյան Անդրանիկին

Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Քոչարյան Անդրանիկը շարունակում է ինձանից «պաշտպանել» Օնիկ Գասպարյանին:

Պատկերացնում ե՞ք, բանակին ու զինվորականներին գոտկատեղից ներքև հարված հասցնողների խմբակը աներեսի նման քիթը խոթում է այնտեղ, որտեղ իրեն ամենաքիչն են սպասում:

Այս օրերին ինձ շատ են հարցնում, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Անդրանիկ Քոչարյանը:

Իշխանությունը փորձում է շարքից հանել Օնիկ Գասպարյանին և դրա համար ընտրել է լավագույն թեկնածուին` Քոչարյան Անդրանիկին:

Օնիկ Գասպարյանը պետք է խոսի, որովհետև բացի հասարակությանը հաշվետու լինելուց պետք է պաշտպանի իր պատիվն ու արժանապատվությունը»: