Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմը պահին քիչ հավանական է․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Քանի որ զանազան հրապարակումներ են տարածվում Իսրայելի և Իրանի միջև լայնածավալ պատերազմի մասին, պետք է նշել, որ այս պահին դա քիչ հավանական է։

Փոքր ծավալների փոխադարձ հարվածներ և գործողություններ, միշտ էլ եղել են և լինելու են, սակայն այժմ կա մի քանի կարևորագույն գործոն, որոնք գրեթե բացառում են լայնամասշտաբ հակամարտությունը։

Դրանցից առաջինն այն է, որ Իրանը նույնիսկ անզեն աչքով նկատելի շրջագույն հաջողություններ է գրանցել ռազմատեխնիկական առաջընթացի առումով։

Իրանական արբանյակ ուժերը ակտիվորեն գործում են հենց Իսրայելի «քթի տակ» ոչ միայն Լիբանանում, այլ նաև Սիրիայում և այլուր։

Իսրայելում ներքաղաքական և անվտանգային իրավիճակը որոշակիորեն անկայուն է։

Իսրայելի հիմնական դաշնակից ու հովանավոր ԱՄՆ-ը լրջորեն զբաղված է ուկրաինական խնդրով և Թել Ավիվին ամերիկյան լիրաժեք աջակցության ռեսուրսը համեմատաբար սահմանափակված է այս հանգամանքով։

Այլ գործոններ ևս կարելի նշել, սակայն թերևս բավարարվենք այսքանով։

Այնպես որ, Իրան-Իսրայել դիմակայությունը շարունակվում է «չափաքանակի» կամ դրանից դուրս ոչ ահռելի շեղումների շրջանակում, ինչը սակայն չի նշանակում, թե ինչպես և բոլոր հակամարտությունների դեպքում է, անկառավարելի «կայծից» չի կարող խոշոր «հրդեհ» բռնկվել»։