Արցախի ադրբեջանացման կողմնակիցները փորձելու են ներսում տատանում, ցնցում բերել․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն Արցախի առաջ ինտեգրման կամ պարզ ասած` ադրբեջանացման, պահանջ է դրել, որին հակազդելու որևէ լուրջ քայլ չի ձեռնարկվում:

Հայաստանի իշխանությունը գիտակցաբար իրավիճակը բերել հասցրել է մի կետի, որտեղ ընտրությունը ադրբեջանացման և պատերազմի միջև է:

Ադրբեջանն այսքան լկտիացել և շանտաժը առարկայական սպառնալիքի է վերածել, որովհետև նախ Արցախի ադրբեջանացմանը կողմ է ՀՀ իշխանությունը, ավելին` դրան հասնելու համար նույնիսկ ճնշումներ է գործադրում Արցախի նկատմամբ, երկրորդ, մեր տարածաշրջանի ազդեցիկ ուժերը պայթյունը կասեցնելու լուրջ ջանքեր չեն գործադրում:

Այս օրերին ուշադիր հետևեք, թե Արցախում և Հայաստանում որ ուժը, պաշտոնյան, դերակատարը ինչ վարքագիծ են դրսևորում, ինչ են խոսում և ինչպես գործում:

Արցախի ադրբեջանացմանը տանելու ճանապարհին դրսից փորձում/փորձելու են Արցախում դաշնակիցներ գտնել, որպեսզի ամրոցի դռները ներսից բացեն և սահում հանձնում ապահովեն:

Վերջին հենման կետն Արցախում է, այդ պատճառով Արցախի ադրբեջանացման կողմնակիցները փորձելու են ներսում տատանում, ցնցում բերել:

 

Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից