Ադրբեջանի նպատակը Ստեփանակերտ մտնելն է ու ՌԴ-ին փաստի առաջ կանգնեցնելը․ Արտյոմ Տոնոյան

Ադրբեջանում իշխանության ծրագրերը բարձրաձայնող վերլուծաբանները խոսում են Արցախի դեմ նոր «հակաահաբեկչական» գործողության մասին։

Նպատակը Ստեփանակերտ մտնելն է ու ՌԴ-ին փաստի առաջ կանգնեցնելը։

Հաշվարկն այն է, որ ՌԴ խաղաղապահը ոչինչ չի անելու, Մոսկվան էլ ակտիվ դիմադրելու ուժ չունի, քանի որ խառն է Ուկրաինայով։

Արևմուտքը, ըստ փորձագետների, որևէ կերպ չի արձագանքելու, քանի որ Արևմուտքի շահերից է ՌԴ դուրսմղումը մեր տարածաշրջանից։

Հայաստանից որևէ արձագանքի չեն էլ սպասում, և ըստ իրենց՝ Հայաստանն իրենց վաղուց ոչնչով չի խանգարում։ Խնդիրը ռուսն է, ռուսին էլ փաստի առաջ են կանգնեցնելու։ Սա էն է, ինչ հիմա խոսում են Բաքվում։

 

Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից