Գաբրիելյանովին թույլ չեն տվել Հայաստան մուտք գործել

Livenews.am-ի տեղեկություններով՝ ռուսաստանաբնակ հայ մեդիագործիչ Արամ Գաբրիելյանովն այսօր ժամանել էր Երևան` տիկնոջ հետ մեկ օրով և պետք է նաև առանձին դասախոսություն կարդար հայաստանյան լրատվամիջոցների լրագրողների համար կազմակերպված լրագրության դասերին` եզրափակելով տասնօրյա սեմինարը։

Սակայն նրան թույլ չեն տվել «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գալ։ Օդանավակայանում պատճառաբանել են իբրև անձնագրի խնդիր հետ կապված խնդիրներ կան։

Երկու ժամ օդանավակայանում անցկացնելուց հետո նա հետադարձ տոմս է ձեռք բերել` հասկանալով, որ ՀՀ իշխանությունների թեթև ձեռքով արգելված է նրա մուտքը Հայաստան։

Ըստ երևույթին՝ նա ևս անցանկալի անձ է հայտարարված այս իշխանությունների կողմից, այդ պատճառով էլ նրան թույլ չեն տվել Հայաստանում մնալ։