Անհամբեր սպասում եմ Ադրբեջանի ղեկավարության հետ բովանդակալի հանդիպումներին․ Տոյվո Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Բաքու կատարած այցի մասին «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է․ «Ես վերադարձա Բաքու։ Անհամբեր սպասում եմ բովանդակալից հանդիպումների Ադրբեջանի ղեկավարության հետ՝ Մյունխենի հանդիպումներից հետո խաղաղ գործընթացն առաջ մղելու համար։ Այսօրվա ճակատագրական միջադեպը ընդգծում է կայունության և արդար խաղաղության հասնելու համար բանակցությունների առաջխաղացման հրատապությունը»։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, «Խայպալու» կոչվող տարածքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը կրակ է բացել ԱՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության հերթապահ մեքենայի վրա։

Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ԱՀ ոստիկանության երեք աշխատակից՝ փոխգնդապետ Արմեն Բաբայանը, մայոր Դավիթ Դանիելյանը և լեյտենանտ Արարատ Գասպարյանը։

Մեկ այլ զինծառայող՝ լեյտենանտ Դավիթ Հովսեփյանը, հրազենային վնասվածք է ստացել։ Նա վիրահատվել․ վիճակը կայուն է։