ՀՀ–ում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը կարգավորող փասթաթուղթ կստորագրվի

ՀՀ–ում ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը կարգավորող փասթաթուղթ կստորագրվի։

Այս մասին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք ունենք պայմանավորվածություն, որ այդ ներկայությունը կարգավորող պայմանագիր քննարկվի, բանակցվի և ստորագրվի։ Կարծում եմ փասթաթուղթը կստորագրենք, երբ ընդհանուր հայտարար կգանք, արդեն իսկ ձեռք բերված համաձայնությունների ձեւակերպումների շուրջ»,– նշեց Նիկոլ Փաշինյանը։