Ուկրաինայի դիվերսիոն-հետախուզական խումբը ներթափանցել է Կլիմովսկի շրջան, երեխա է վիրավորվել․ Բրյանսկի երկրամասի ղեկավար

Բրյանսկի երկրամասում ուկրաինացի դիվերսանտների գնդակոծության հետեւանքով զոհվել է խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ մեկ երեխա, Telegram-ի իր ալիքում հայտնել է շրջանի ղեկավար Ալեքսանդր Բոգոմազը։

«Այսօր Ուկրաինայից Կլիմովսկի շրջանի Լյուբեչանե գյուղի տարածք է ներթափանցել է դիվերսիոն-հետախուզական խումբ։ Դիվերսանտները կրակել են շարժվող մեքենայի վրա, ինչի հետեւանքով զոհվել է մեկ բնակիչ, վիրավորվել՝ տասը տարեկան երեխա։ Երեխան տեղափոխվել է հիվանդանոց, նրան ցուցաբերվում է անհրաժեշտ օգնությունը»,- նշվում է հրապարակման մեջ։