ԱԺ հերթական նիստը․ ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել են հերթական նիստերը. օրակարգում 19 հարց է:

Ազգային ժողովի պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգեցին 1988 թվականին Սումգայիթում իրականացված ջարդերի հայ զոհերի հիշատակը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշեց, որ 35 տարի առաջ՝ փետրվարի 27-ին, սկսվել և 28-ին ու 29-ին շարունակվել է Սումգայիթում հայերի հերթական ցեղասպանությունն Ադրբեջանի կողմից: Պատգամավորն առաջարկեց մինչև աշխատանքները սկսելը 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը: