«Վերելք»․ Ամուլսար, Ռուբեն Վարդանյան, Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Ամուլսարի հանքի շահագործման լուրն այլ զգացողությունների հետ մեկտեղ՝ շատերի զարմանքն է հարուցել այն առումով, որ նախկին բնապահպանների կողմից, որոնք 2017-ին բողոքի բուռն ցույցեր էին անում, այսօր համարժեք արձագանք չկա։
Արծրուն Պեպանյանը 2017-ին լինելով բնապահպանության նախարարի խորհրդական՝ ժամանակին անձնական հետաքննություն է իրականացրել, ներկայացնում է բնապահպանների պասիվության պատճառների իր մեկնաբանությունը։

Այնուհետև «Վերելք» հաղորդաշարն անդրադառնում է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականին և քննում պարոն Վարդանյանի հետագա հնարավոր քաղաքական գործունեությանն առնչվող հարցեր։

Հաղորդման վերջին հատվածում «Վերելքի» կիզակետում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի՝ օրերս արած հայտարարության հարուցած քաղաքական իրարանցումը։

Մանրամասները՝ տեսանյութում

Հաղորդման ժամանակ հնչած տեսակետներին կարող եք արձագանքել այստեղ՝ https://www.facebook.com/groups/738623576474779

և այստեղ https://www.facebook.com/groups/923717838626000