Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց դա բավարար չէ. Ալիև

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական բանակցություններում քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Երեք օր առաջ մենք նոր պատասխաններ ստացանք Հայաստանից մեր առաջարկների վերաբերյալ, մենք դրանք վերջնական տեսքի ենք բերում, առաջին հայացքից Հայաստանի դիրքորոշման մեջ առաջընթաց կա, բայց դա բավարար չէ»,- ասել է երկրի ղեկավարը։

Ալիևը հայտնել է՝ քննարկվել է նաև Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը:

«Ես ևս մեկ անգամ ասել եմ, որ շրջափակման մասին խոսք գնալ չի կարող»,- ասել է նա: