Եթե կարծում եք, որ 5 ֆուռի համար Թուրքիան կհրաժարվի հայերի հանդեպ իր քաղաքականությունից սխալվում եք

Եթե կարծում եք, որ 5 ֆուռի համար Թուրքիան կհրաժարվի հայերի հանդեպ իր քաղաքականությունից սխալվում եք։

Գեոպոլիտիկ առումով նրանք երբեք չեն փոխի իրենց գլխավոր նպատակները, ստեղ ամենևին մարդասիրական օգնություն ուղարկելու կամ չուղարկելու մեջ չի հարցը, այլ ավելի լուրջ և խորը հարցերի մեջ:

Հարյուր տարուց ավելի հայկական քաղաքակրթության տարած պայքարը, որ ի վերջո ճանաչվի 1915թ․ ցեղասպանության փաստը «ջրվում» է հա՞, բա Սփյուռքը ու իր գոյությունն էլ են արդեն նախկին համարվում, բա էն պետությունները որոնք ընդունել են դա ոնց են նայելու մեր աչքերի մեջ երբ մենք մոռանանք այդ ողբերգալի պատմական փաստը ու փակենք այդ էջը:

Հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է, և իհարկե պետք է կարգավորել հարաբերությունները, բայց ինչ գնով՝ սա է ամբողջ հարցը:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից