Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ. Արարատ Միրզոյանն ամփոփել է Թուրքիա կատարած այցը

«Հասկանալիորեն՝ այցի նպատակը տեղի ունեցած երկրաշարժն է և հայկական արձագանքը, հումանիտար օգնությունը։ Պետք է փաստեմ, որ թուրքական կողմի արձագանքը և՛ կենտրոնական իշխանությունների մակարդակով,  և՛ տեղում՝ վարչակազմի մակարդակով ու բնակիչների արձագանքի մակարդակով  գնահատանքի ձևով էր դրսևորվում։ Մեր փրկարարների ծառայությունը և հումանիտար օգնությունը բավականին դրական  արձագանքի, երախտիքի  է արժանացել։ Փրկարարների հետ շփվեցինք, պատմեցին, թե բնակչությունը ինչպես է վերաբերվել»,- այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով Թուրքիա կատարած այցի արդյունքները։

«Որոշում կա արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները»,-

Նրա խոսքով՝ կողմերը հայտարարել են, որ համատեղ աշխատանքներ կիրականացնեն Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ:

Նա հավաստիացրեց, որ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ:

«Ըստ էության՝ մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների համար և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը»,-ասաց նախարարը: