Ադրբեջանի ՊՆ ղեկավարը հանձնարարել է «կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել հնարավոր սպառնալիքների դեմ»

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի մասնակիցները վերլուծել են օպերատիվ իրավիճակը։ Նշվում է, որ Հասանովը հանձնարարել է «կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել հնարավոր սպառնալիքների դեմ», հայտնում է «Լուրեր»-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին ռուս խաղաղապահները Ադրբեջանի կողմից Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել: