ԵՄ-ը և Զելենսկին երրորդ համաշխարհային պատերազմ են հրահրում. ֆրանսիացի քաղաքական գործիչ

Վլադիմիր Զելենսկին և Եվրամիությունը երրորդ համաշխարհային պատերազմ են հրահրում, նման կարծիք է հայտնել ֆրանսիացի քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Ֆլորիան Ֆիլիպոն։

«Զելենսկին և ԵՄ-ը այս շաբաթ բեմադրեցին իրենց անպատասխանատու կրկեսը, որը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի»,  – սոցցանցում գրել է Ֆիլիպոն։

Այսպես է նա արձագանքել է Զելենսկու եվրոպական շրջագայությանը։ Փետրվարի 8-ի առաջին կանգառը Լոնդոնն էր, որտեղ Զելենսկին հանդիպեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի, թագավոր Չարլզ III-ի հետ, ինչպես նաև ելույթ ունեցավ խորհրդարանում։

Այնուհետև Զելենսկին մեկնել է Փարիզ, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնին և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին:

Փարիզի հանդիպումից հետո Զելենսկին Մակրոնի հետ մեկնել է Բրյուսել՝ ելույթ ունենալու Եվրախորհրդարանում և մասնակցելու ԵՄ գագաթնաժողովին, որտեղ նա շնորհակալություն է հայտնել համայնքի երկրների ղեկավարներին և կրկին կոչ արել ավելի շատ զենք, այդ թվում՝ կործանիչներ տեղափոխել դեպի Կիև։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Զելենսկու շրջագայությունը համեմատել է խորհրդային «Մալչիշ-Կիբալչիշի հեքիաթը» ֆիլմի սյուժեի հետ։