«Վերելք»․ Ռազմաշունչ հայի վերադարձը (տեսանյութ)

«Վերելք․ անելիքներ» շարքը ներկայացնում է ստեղծված իրավիճակից երկիրը դուրս բերելու քայլերի համակարգ, որի կարևոր տարրերից է ժողովրդի մտածողության արմատական վերափոխման բաժինը։ Այդ բաժնի գործառույթներից են նաև՝
– ա/ հայրենիքի սրբացված ընկալման հաստատումը հանրության շրջանում,

– բ/ վեհության դրդող ծագումնաբանական տեսության մատուցումը,

– գ/ հերոսական հին շրջանի հանդեպ կարոտի առաջացումը,

– դ/ հասարակության ոգևորումը նրա դրական հատկանիշների ներկայացմամբ,

– ե/ ազգը միավորող թագավորների, հերոս հայորդիների կերպարների մատուցումը։

Շարքի նախորդ թողարկումը նվիրված էր դ/ կետին, որը ջերմ արձագանք ունեցավ։ Շարքի այս՝ 8-րդ թողարկման ժամանակ ներկայացվում են աշխարհի ռազմական պատմության մեջ իրենց փառավոր հետքը թողած մի շարք հայ զորավարներ։ Կրթամշակութային  հարթակ-միությունը, որի ստեղծումը «Վերելք․ անելիքներ»-ի առաջարկների փաթեթում է, իր առջև խնդիր պիտի դնի վերոբերյալ 5 կետերի շուրջ անհրաժեշտ աշխատանքներ կատարելով՝ նպաստել ռազմաշունչ հայի վերադարձին։

Մանրամասները՝ տեսանյութում

Հաղորդման ժամանակ հնչած տեսակետներին կարող եք արձագանքել այստեղ՝ https://www.facebook.com/groups/738623576474779

և այստեղ https://www.facebook.com/groups/923717838626000