Նրանք մեզ հետ են, ինչպես մենք էինք նրանց կողքին՝ Ղարաբաղյան պատերազմում․ Էրդողանը շնորհակալ է Ալիևին

Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին և ադրբեջանցի ժողովրդին՝ օգնության համար։ Այդ մասին Թուրքիայի նախագահը հայտարարել է՝ Քահրամանմարաշում Ադրբեջանի ԱԻՆ փրկարարների որոնողափրկարարական աշխատանքներին ծանոթանալուց հետո:

«Նրանք մեզ հետ են այս ծանր օրը, ինչպես մենք էինք մեր եղբայրների կողքին՝ Ղարաբաղյան պատերազմում»,- ընդգծել է նա։