Իտալիայի վարչապետը բացահայտել է Զելենսկու գաղտնիքը

Վլադիմիր Զելենսկին աշխատում է Ռուսաստանի հետ խաղաղ երկխոսություն սկսելու ծրագրի վրա, Բեռլինում հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ բանակցություններից հետո։

Նրա ելույթը հեռարձակել է Rainews24 լրատվական ալիքը։

«Ուկրաինային օգնելու միակ միջոցը գոյություն ունեցող խաղացողներին (բանակցությունների) սեղանի շուրջ բերելն է»,- ասել է նա։

Մելոնիի խոսքով՝ ինքը Զելենսկու հետ պայմանավորվել է, որ Կիև կայցելի մինչև Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկի տարելիցը։

«Նա (Զելենսկին – խմբ.) աշխատում է երկխոսություն բացելու ծրագրի վրա, և արդար խաղաղության հասնելու համար մենք պետք է մեծացնենք մեր ջանքերը… Ուստի, մեր միակ հնարավորությունը Ուկրաինային օգնելն է», – նշել է Իտալիայի վարչապետը: