FLYONE ARMENIA-ն առաջարկում է ավիատոմսեր` սկսած 39 եվրոյից

Միայն 2023 թ․ փետրվարի 1-14-ը FLYONE ARMENIA ավիաընկերությունը առաջարկում է ավիատոմսեր 19 ուղղություններով՝ սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից: Այս մասին հայտնում են ավիաընկերությունից:

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։

Ավիաընկերությունը ներկայում իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լիոն, Միլան քաղաքներ, Մերձավոր արևելքի՝ Բեյրութ, Դուբայ և Թել Ավիվ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Վրաստանը, Թուրքիան և Մոլդովան: Ավիաընկերությունը մինչև 2023 թ.–ի ամառ նպատակ ունի ընդլայնել աշխարհագրական քարտեզը՝ ավելացնելով չվերթեր դեպի ՌԴ քաղաքներ՝  Սամարա, Նովոսիբիրսկ և եվրոպական՝ Դյուսելդորֆ քաղաք:

Ակցիան հնարավորություն է տալիս ճանապարհորդության համար ժամկետը սահմանել մինչև 2023 թ․ սեպտեմբերի 30-ը՝ տեղերի առկայության դեպքում։