Սա նավթի և գազի երկիր Ադրբեջանն է, որտեղ դպրոցներում երեխաները սառչում են

Ադրբեջանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մանաֆ Ջալիզադեն թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել, ցույց տալով, թե նավթի ու գազի երկիր Ադրբեջանի դպրոցներում ինչպես են երեխաները դիմակայում սառնամանիքին՝ փայտի վառարանների շուրջ ծվարելով։

«Փլված պատերով դասարան, սովորողներ՝ բաճկոններով, որպեսզի չմրսեն, երեխաները շարված են փայտի վառարանի շուրջ՝ տաքանալու համար: Սա Ադրբեջանն է, նավթի և գազի երկիր:

Դիտեք այս տեսանյութը ձեր ընկեր Ալիևի հետ գազ վաճառելուց առաջ: Ոչ մի երեխա արժանի չէ ցրտին սովորելու»,- գրել է նա։