Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը. Ռուբեն Վարդանյան

Մենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը: Այս մասին Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը գրել է «Թվիթերի» իր միկրոբլոգում։

«Ամեն օր մենք դժվար, բայց անհրաժեշտ ընտրություն ենք կատարում՝ մնալու և պաշտպանելու մեր հողը։ Սա միակ ճանապարհն է, որով կարող ենք կանխել Արցախը կորցնելու գործընթացը և երաշխավորել հայոց աշխարհի պահպանումը»,- նշել է Վարդանյանը։