Մոսկվան պաշտոնապես հայտարարել է Սոլեդարի գրավման մասին

Մոսկվան պաշտոնապես հայտարարում է Դոնեցկի մարզի Սոլեդար քաղաքի գրավման մասին։ «Սոլեդարի ազատագրումը ավարտին է հասցվել հունվարի 12-ի երեկոյան», – այսօր հայտարարել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ Սոլեդարի գրավումը «կարևոր նշանակություն կունենա Դոնեցկի մարզում հարձակողական գործողությունների շարունակության տեսանկյունից»։

Պաշտոնական Կիևը Սոլեդարի գրավման մասին լուրերն առայժմ չի մեկնաբանում։