Արցախում ֆիքսված ինտերնետի ծառայությունները դեռևս անհասանելի են

Արցախում ֆիքսված ինտերնետի ծառայությունները դեռևս անհասանելի են։

Ինչպես տեղեկացրել է «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը, ծառայության անհասանելիությունը ժամանակավոր բնույթ է կրում։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ադրբեջանական կողմը այսպես կոչված «բնապահպանների» ակցիայի իրականացման վայրում կտրել են Արցախ մտնող ինտերնետ-կապի մալուխները։ Ընդ որում՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգման աշխատանքներ իրականացնել։ Ադրբեջանցիները թույլ չեն տալիս նորոգել նաև միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, որով Արցախը սնվում է Հայաստանից, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների։

Հիշեցնենք, որ Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։

Թշնամու կողմից Արցախի շրջափակումը շարունակվում է։