ՀԱՊԿ-ը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել զորավարժությունների չեղարկման մասին. ՀԱՊԿ քարտուղարություն

ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանից պաշտոնական ծանուցում չի ստացել «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների չեղարկման մասին. Զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը նախապես հաստատվել է Երևանում, ասվում է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ կազմակերպությունը հասկականալով է վերաբերում Հայաստանում ստեղծված իրավիճակին, որը կարող է թույլ չտալ այս տվյալ միջոցառումն անցկացնել 2023 թվականին, և հույս ունի, որ զորավարժությունների չեղարկման պատճառով կոալիցիոն անվտանգությունը չի տուժի։