Այսօր Ֆրանսիայում ցույց կանցկացվի հաջակցություն Արցախի․ Վալերի Բուայե

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն «Թվիթերի» իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 18։30-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովի դիմաց հաջակցություն Արցախի ցույց են  նախաձեռնել։

«Հայերը, մասնավորապես՝ 120 հազար արցախահայերը, որոնք Ադրբեջանի դաժան շրջափակման զոհն են, ապավինում են մեր աջակցությանը։ Ուստի, եկեք ցույց անենք երեքշաբթի՝ հունվարի 10-ին, ժամը 18:30-ին,  Ազգային ժողովի շենքի դիմաց»,- գրել է Բուայեն։