Ադրբեջանցի զինվորականը «բնապահպանների» շարքերում (լուսանկար)

Ամերիկացի հետաքննող լրագրող Լինդսի Սնելը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպաններին»։

Սնելը ներկայացրել է ևս մեկ զինվորականի, որը մասնակցում է միջանցքի արգելափակմանը՝ ներկայանալով որպես «բնապահպան»։ «Լաչինի միջանցքը փակած և 120 հազար հայի Լեռնային Ղարաբաղում շրջափակման մեջ գցած ադրբեջանցի ևս մեկ «բնապահպան»,-գրել է լրագրողը՝ նշելով, որ արդեն 29 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակման մեջ է պահում ԼՂ ժողովրդին:

Սնելը իր գրառմանը կից ներկայացրել է նաև Բերձորի միջանցքը փակած ակտիվիստների շարքերը համալրած երիտասարդի՝ ավելի վաղ արված ևս մեկ լուսանկար, որում այդ տղան զինվորական համազգեստով է: