Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԺ խոսնակները Անթալիայում եռակողմ հանդիպում կանցկացնեն

Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի Ազգային ժողովների խոսնակները եռակողմ հանդիպում կանցկացնեն Անթալիայում: Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ պլենար նիստի շրջանակներում, որը ընթանում է Անթալիայում հունվարի 7-ից և կտևի մինչև հունվարի 11-ը: Հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները։

Ասիայի խորհրդարանական վեհաժողովը հիմնադրվել է 2006 թվականին: Անդամակցում է 42 պետություն, այդ թվում՝ Իրանը, Սաուդյան Արաբիան, Յեմենը, Ադրբեջանը, Տաջիկստանը, Թուրքիան, Ռուսաստանը և մի շարք այլ պետություններ: