ԲԴԽ-ն Մնացական Մարտիրոսյանին հանել է թեկնածուների ցուցակից
Երևանի ընդհանուր իրավասության դատավոր Մնացական Մարտիրոսյանին դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից հանել են։ ԲԴԽ-ն որոշում է ընդունել։
«Հիմք ընդունելով Մնացական Մարտիրոսյանի կողմից 30.12.2022 թվականին ներկայացված դիմումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և նույն հոդվածի 5-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մնացական Մարտիրոսյանին հանել դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակի հակակոռուպցիոն մասնագիտացման բաժնի կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթաբաժնից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»,-ասված է որոշման մեջ։