Անհրաժեշտ է անցնել գործողությունների. Լաչինի վերաբերյալ գնահատականները իրավիճակը չեն փոխում․ ՀՀ ՄԻՊ

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել, սակայն դա բավարար չէ, քանի որ իրավիճակը չի փոխվում,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:

«Միջազգային կարևոր դերակատարներ ու կազմակերպություններ ուղիղ և հասցեական գնահատականներ են հնչեցրել: Շարունակվող բլոկադան հիմք է տալիս պնդելու, որ գնահատականներն այլևս մեզ չեն բավարարում, որովհետև իրավիճակը դրանից չի փոխվում, անհրաժեշտ է անցնել գործողությունների: Մասնավորապես, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին կոչ եմ արել ուղարկել փաստահավաք առաքելություն Լաչինի միջանցք՝ տեղում իրավիճակը հասկանալու և իր հետևությունների համար հիմք ունենալու համար», -նշեց Գրիգորյանը:

ՄԻՊ-ի խոսքով՝ Ադրբեջանը կեղծում է իրականությունը, ուստի առաքելություն ուղարկելն անհրաժեշտություն է: