Ի՞նչ կարող են անել սփյուռքի հայերը և օտարերկրացի բարեկամները Արցախի համար. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ առանձնացնելով, թե ինչ կարող են Սփյուռքի հայերն ու մեր օտարերկրացի բարեկամներն անել այս իրավիճակում Արցախի համար, որն արդեն 13 օր է լիովին շրջափակվման մեջ է գտնվում:

  1. Բողոքի ակցիաներ անել.
  2. Արգելափակել պետական տարբեր ինստիտուտների մուտքերը.
  3. Բոյկոտել ադրբեջանական ապրանքներն ու ծառայությունները.
  4. Բարձրացնել օտարերկրյա հանրությունների ու լրատվամիջոցների իրազեկվածությունը.
  5. Ստիպել պաշտոնյաներին պատժամիջոցներ կիրառել և հայտարարություններ անել Ադրբեջանի դեմ.
  6. Բոլոր ուղղություններով կիրառել ոչ սովորական (ստեղծագործական) միջոցներ: