ՀՀԿ ԵԿ անդամները հարգանքի տուրք են մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին

1955 թվականի այս օրը Ռուսաստանի Վլադիմիրի մարզի բանտում մահացավ մեծն Գարեգին Նժդեհը՝ Հայաստանի ողնաշարն ամուր պահողը։

ՀՀԿ ԵԿ անդամները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ խոնարհեցին Գարեգին Նժդեհի արձանի մոտ։