Արցախից ծանր հիվանդին Կարմիր խաչի ուղեկցությամբ տեղափոխում են Երևան (տեսանյութ)

Քիչ առաջ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը, շտապօգնության մեքենայով, ճանապարհվել է Երևան։ Հիվանդը, բուժհաստատության տնօրենի խոսքով, սրտի հրատապ վիրահատության կարիք ունի։

«1960 թվականին ծնված տղամարդուն սրտի բաց վիրահատության կենթարկվի»,– ասել է Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը։ Նրա խոսքով` տղամարդուն պետք է տեղափոխեն Նորք-Մարաշ սրտաբանական կենտրոն։

Նշենք, որ Երևանից Գորիս մեկնած շտապօգնության մեքենան սպասում է Գորիսում՝ հիվանդին այնտեղից Երևանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխելու համար։

Ադրբեջանական լրատվամիջոցների հեռարձակած կադրերում երևում է, թե ինչպես է Արցախի շտապօգնության մեքենան, Կարմիր խաչի ուղեկցությամբ, անցնում Լաչինի միջանցքով, որը փակ է արդեն 8 օր։

Մանրամասները՝ տեսանյութում