Տեսնես՝ ի՞նչ «առաջարկով»-պահանջով է եկել՝ «Հանուն 120000 արցախցու փրկության» ներկայացման շրջանակներում․ Ալվինա Աղաբաբյան

Բրիտանիայի հարյուրամյակների հակահայ քաղաքականության մասին հատորներ կարելի է գրել։

Ցավոք, դրանք առ այսօր դեռ չկան, բայց մի օր հաստատ գրվելու են։

Տեսնես՝ ի՞նչ «առաջարկով»-պահանջով է եկել՝ «Հանուն 120000 արցախցու փրկության» ներկայացման շրջանակներում, ենթադրենք՝ մեկ ամսով ճանապարհն ապաշրջափակելու դիմաց հանքավայրերի տարածքը ներառող Ճանկաթաղ, Վարդաձոր, Ծաղկաշեն, Ներքին Հոռաթաղ գյուղերը թուրքին հանձնելո՞ւ, Մարտակերտի շրջա՞նը հանձնելու, Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին թուրքի անցակետ դնելո՞ւ, ռուս խաղաղապահներին Արցախից ու ռուսական ռազմաբազան ՀՀ-ից հանելո՞ւ, ամբողջությամբ Արցախը հանձնելո՞ւ, թե՞ միանգամից Սյունիքն էլ հետը հանձնելու։

 

Ալվինա Աղաբաբյանի ֆեյսբուքյան էջից