Այսօր կվառվեն Էջմիածնի տոնածառի լույսերը, տոնական որևէ միջոցառում նախատեսված չէ. քաղաքապետարան

Այսօր երեկոյան կվառվեն կենտրոնական հրապարակի տոնածառի եւ փողոցների արտաքին տոնական լույսերը: Այս մասին հայտարարել է Էջմիածնի քաղաքապետարանը:

«Մենք փորձել ենք քաղաքում ստեղծել հեքիաթային մթնոլորտ մեր փոքրիկների համար:

Այդուհանդերձ, տոնական որևէ միջոցառում նախատեսված չէ»,- ասված է հայտարարության մեջ: