ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան․ հայտնի է օրակարգը

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Համապատասխան որոշումը ստորագրել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ 2022 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով»,–նշված է որոշման մեջ։

Մասնավորապես, ըստ օրակարգի, կքննարկվի «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում, «Ոստիկանության մասին» օրենքում, «Քաղաքական ապաստանի մասին» օրենքում, «Զենքի մասին» օրենքում և այլ օրենքներում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծերը։