Նիդեռլանդները կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը

Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։

«Նիդեռլանդներն ուշադիր հետևում է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակին։ Կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև խրախուսում ենք խաղաղ բանակցությունների վերսկսումը»,–նշված է հայտարարության մեջ։

Նշենք, որ Ադրբեջանին կոչերով ու հորդորներով ավելի վաղ դիմել էին նաև ԵՄ-ն,ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Կիպրոսը, Կանադան, Հունաստանը։