Ձեզ թվում էր, թե սպոնտան բողոքի ակցիաներ, սկանդալներ ու ելույթնե՞ր էին տեղի ունենում, ո՛չ․ Հայկ Կիսեբլյան

Չե՞ք հասկացել, որ 2008-2018 թվականներին, ըստ երևույթին, Հայաստանում չի՛ եղել ոչ մի բողոքի ակցիա, որն իրականում չի եղել քաղաքական ու կուսակցական։ 10 տարուց ավելի, ո՛չ մի մասսայական ակցիայի ժամանակ, ո՛չ մի պատահական անձ չի՛ մոտեցել խոսափողին։ Բոլորն էլ եղել են, այս կամ այն կուսակցության ենթական, սպասարկուն կամ քողարկված քաղաքական թիմի անդամը, որոնք սակայն կոդավորված էին, սորոսական ՀԿ-ների կամ քաղաքացիական նախաձեռնությունների անվան տակ։ Դավիթ Սանասարյան, Ժիրայր Սեֆիլյան, Անդրիաս Ղուկասյան, կարգին Հայկո և այլք, որ կուսակցություններ են ստեղծել կամ անդամագրվել միայն 2018-ից հետո, իրականում առաջ էլ էին քաղաքական։

Ձեզ թվում էր թե սպոնտան բողոքի ակցիաներ, սկանդալներ ու ելույթնե՞ր էին տեղի ունենում, ո՛չ։

Տարիներ շարունակ արևմտամետ, լիբերաստ կլանը, որի մասնիկ է հանդիսանում նաև Փաշինյանը, տարբեր կերպերով քողարկվելով, միամիտ մարդկային լսարան է հավաքել, մշակել, զոմբիացրել, օգտագործել, լարել իշխանության, մասնավորապես ՀՀԿ-ի դեմ։

Երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Երևանում հանրապետականներն իրականացրեցին հերթական բողոքի ակցիան, որը հերթական անգամ ապացույց եղավ, որ անգամ այս ամենից հետո, ՀՀԿ-ն գործուն է ու կենսունակ։

Սակայն հարկ է, որ հասարակությունը ֆիքսի «ժողվրդի ծոցից հելած» անշահախնդիր ներկայացող քաղաքական ստահակներին, որոնք այսօր էլ ժողովրդի անունից են խոսում, սակայն իրականում Նիկոլի կեղտերն են մաքրում ու թաքցնում և շեղում իրական խնդիրներից ու մեղավորներից։

 

Հայկ Կիսեբլյանի ֆեյսբուքյան էջից