Հաղթանակի կամրջի աստիճանից վտանգավոր խոռոչ է բացվել․ ահազանգում է օգտատերը

«Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality – սա Հաղթանակ կամրջի ձախ աստիճանն է, բավականին մարդաշատ։ Անցքից բացվող խորությունը վեց և ավելի մետր։ Գիշերը ցանկացած մեկը անուշադիր լինի, մինիմում կվնասվի, իսկ փոքրամարմին մարդը կամ երեխան կարա կյանք կորցնի, իսկ եթե զբոսաշրջիկին բան պատահի – դուք մտածեք մեր քաղաքի ռեյթինգի մասին:

Խնդրում եմ մաքսիմալ արագ լուծում տալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է օգտատեր Հրայր Թադևոսյանը՝ կից հրապարակելով լուսանկարներ։