Ուկրաինայի հակամարտությանը մասնակցելու գինը ԱՄՆ-ի և Եվրոպայի համար նույնը չէ. Մակրոն

Էներգակիրների բարձր գների պատճառով ԱՄՆ-ի և եվրոպական երկրների հարաբերությունները «համաձայնեցված չեն», հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամերիկյան CBS News հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միաժամանակ, նրա կարծիքով, ԱՄՆ ներկայիս վարչակազմը և անձամբ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը շատ կապված են Եվրոպային։

«Բայց եթե նայեք այսօրվա իրավիճակին, ապա իսկապես կա անհամաձայնություն: Ինչո՞ւ, էներգետիկան: Եվրոպան գազի և նավթի գնորդն է, ԱՄՆ-ը՝ արտադրողը: Եվ եթե նայեք իրավիճակին, ապա մեր արդյունաբերությունը և մեր տնային տնտեսությունները գնում են տարբեր գներով։ Այսպիսով, կա մի մեծ բաց, որն ազդում է մեր հասարակությունների գնողունակության և մրցունակության վրա»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Խոսելով Ուկրաինայի մասին՝ Մակրոնը նշել է, որ եվրոպական երկրներն ու ԱՄՆ-ը այս հակամարտությանը մասնակցում են «նույն սկզբունքների անվան տակ»։

«Բայց այս պատերազմի գինը նույնը չէ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում»,- հավելել է Հինգերորդ հանրապետության ղեկավարը։