Եվրոպան բավականաչափ ուժեղ չէ. Ֆինլանդիայի վարչապետը խոստովանել է ԱՄՆ-ից ռազմական կախվածության մասին

Եվրոպայի պաշտպանական ներուժը անբավարար է և դժվարության մեջ կհայտնվեր առանց ԱՄՆ ռազմական աջակցության: Այս մասին Ավստրալիայի Լոուի ինստիտուտում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը։

«Ես լիովին անկեղծ կլինեմ ձեզ հետ: Եվրոպան բավականաչափ ուժեղ չէ: Մենք դժվարության մեջ կհայտնվեինք առանց ԱՄՆ-ի»,- նրա խոսքերն է մեջբերում Guardian-ը։

Սաննա Մարինը նաև կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է առավելագույն ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերի Կիևին, որպեսզի Ուկրաինան կարողանա շարունակել զսպել Ռուսաստանին։