Որոշ երկրներ ունեն Կիևին անհրաժեշտ զենք, բայց հրաժարվում են վաճառել. Ուկրաինայի ԱԳ նախարար

Կան երկրներ, որոնք ունեն Ուկրանային անհրաժեշտ զենք, սակայն նրանք հրաժարվում են վաճառել Կիևին, Politico-ին ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։

«Պետք է խոստովանել՝ աշխարհում կան երկրներ, որոնք ունեն այն, ինչ պետք է Ուկրաինային, բայց նրանք չեն պատրաստվում բավարար քանակությամբ վաճառել (զենքը-խմբ.)՝ քաղաքական դրդապատճառներով»,- դժգոհել է ուկրաինացի նախարարը։

Նա նշել է, որ Կիևի պաշտոնյաները պետք է իրատես լինեն և դադարեն հույսը դնել «անկայուն գործընկերների» վրա։

«Նրանց վրա հույս դնելու և նրանց համոզելու համար ամիսներ վատնելու փոխարեն, պետք է սկսել արտադրություն, որպեսզի… կախվածություն չունենանք երրորդ երկրների քմահաճույքներից, որոնք պահեստում ինչ-որ բան ունեն, բայց չեն ցանկանում տրամադրել», – ասել է Ուկրաինայի ԱԳ ղեկավարը։