Հակառուսական ցանկացած քայլ դա դեմ է Հայաստանի և առավել ևս Արցախի անվտանգությանը

Մատների վրա կարելի է հաշվել, թե քանի անգամ են Հայաստան եկել ՌԴ ղեկավարները։ Եվ ամեն այդ այցից հետո մի կարևոր բան արվել է Հայաստանի համար։ Փողոցով իշխանության եկածների օրոք արդեն երկրորդ անգամ է Հայաստան գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նրա առաջին այցի ժամանակ թրաշամանուկ իշխանության դասալիք ղեկավարը լայաղ չարեց օդանավակայանում դիմավորել ՀՀ միակ ռազմավարական դաշնակցին և ըստ էության ՀՀ միակ անվտանգույթյան երաշխավորին, ըստ արարողակարգի, ինչպես որ պահանջվում է նման բարձր պաշտոնիայի այցի ժամանակ։

Հիմա երկրորդ անգամ է ՌԴ նախագահը գալիս Հայաստան, այս անգամ կապիտուլյանտ և թրքահարճ իշխանիկները գործի են դրել իրենց ծանր հրետանին ՝ սոռոսի վաստակներին և թրքացած վիժվածքների ոհմակներին։

Հայաստանի Հանրապետությունում հակառուսական բոլոր տիպի ոռնոցների հետևում կանգնած է կապիտուլյանտների խունտան, այլապես դա ուղղակի տեղի չէր ունենա։

Մի փոքր հիշեցում անուղեղ և հասարակ տրամաբանությունից զուրկ երկոտանի զանգվածի համար։ 44-օրյա դավադիր պատերազմի ողջ ընթացքում ՝ ուկրաինան աջակցում էր ցեղասպան և զավթիչ ադրբեջանին։ 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Կիևում փակցված էին պաստառներ ի աջակցություն ադրբեջանի ահաբեկչական գործողությունների։

Հակառուսական ցանկացած քայլ դա դեմ է Հայաստանի և առավել ևս Արցախի անվտանգությանը։ Եվ նման ակցիաներ կազմակերպողներւ նախ ուղղակի կերպով սնվում են կապիտուլյանտ իշխանությունից, ուղիղ սպառնալիք են Հայ ժողովրդի ազգային անվտանգությանը և տանում են հայկական երկու պետությունները դեպի կործանում։

Արմեն Ամիրջանյանի ֆեյսբուքյան էջից