Ալիևը պատրաստվել ու սպասում է պատերազմի. երբ կարող է այն լինել…

Ալիևը ռազմական, ռազմատեխնիկական, ռազմաքաղաքական, տնտեսական, քարոզչական առումներով պատրաստվել ու սպասում է պատերազմի: Դժվար է ասել, թե այս իրողությունը Հայաստանում ու Սփյուռքում քանիսն են գիտակցում կամ, գիտակցելուց բացի, ինչ են անում…

Այլ խնդիր է, թե Ալիևը երբ կտա հարձակման հրամանը, ի՞ր նախաձեռնությամբ կտա, թե՞ դա նրանից կպահանջեն Վաշինգտոնը, Լոնդոնը կամ Անկարան… Իսկ ինչի՞ ց է կախված վերոնշյալ հրամանի արձակումը…

1.Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ռազմական հակամարտության, ԱՄՆ-ի, նրա գլխավորած հավաքական Արևմուտքի կողմից ՌԴ-ի դեմ վարվող պրոքսի և հիբրիդային պատերազմների ընթացքից:

2.Հայաստանի ներքին և արտաքին թշնամիների կողմից վարվող քաղաքականության արդյունքում Հայաստան- ՀԱՊԿ, Հայաստան- Ռուսաստան հարաբերությունների սառեցման կամ վատացման բավարար մակարդակից, երբ Ալիևը, նրա ետևում կանգնածները վստահ կլինեն, որ պատերազմի դեպքում մենք ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից չենք ստանա այն օգնությունը, որը պետք է ստանայինք:

Հարկ է նկատի ունենալ, որ 1-ին կետում նշված հակամարտության ընթացքը կարող է լինել ինչպես Ուկրաինայի ռազմական խոշոր հաջողությունը (հուժկու հակագրոհի արդյունքում ռազմավարական նշանակություն ունեցող դիրքերի, քաղաքների գրավում), ՌԴ զինված ուժերի, թեկուզ ժամանակավորապես, նեղ վիճակում հայտնվելը, այնպես էլ ճիշտ հակառակը` ռազմի դաշտում Ռուսական բանակի խոշոր հաջողությունը, ասենք, տարբեր ուղղություններով մեծ առաջխաղացումը կամ գրոհը Կիևի ուղղությամբ, մայրաքաղաքի պաշարումը և այլն:

Մի խոսքով` ՌԴ զինված ուժերի այնպիսի գործողությունները, որոնք Զելենսկու վարչակարգի կապիտուլյացիան, Ուկրաինայի և, Ուկրաինայի հետ միասին, նրա ետևում կանգնած ԱՄՆ-ի, Արևմուտքի պարտությունն անխուսափելի կդարձնեն, ինչից հետո Միացյալ Նահանգները, կարելի է ասել` նրա հետ նաև Մեծ Բրիտանիան, կարող են անցնել իրենց պլան «Բ»-ին` այստեղ Ալիևին պատերազմի մեկնարկի հրամանը տալուն: Ինչու…

Որպեսզի Ռուսաստանը, որը հարկադրված է լինելու օգնել մեզ, ներքաշվի Ադրբեջանի, դրանից անմիջապես հետո նաև` Ադրբեջանի հետ արդեն իսկ ռազմական փոխօգնության պայմանագիր ունեցող Թուրքիայի հետ մեծ պատերազմի մեջ, այսինքն` Ռուսաստանի համար բացեն երկրորդ ճակատը, դրանով կանխեն իրենց պարտությունը  ու, միաժամանակ, Ռուսաստանի պարտությունը դարձնեն անխուսափելի երկու ճակատում սովորական սպառազինությամբ կռվելու դեպքում:

Իսկ ՌԴ միջուկային սպառազինությո՞ւնը… Դե, դրա առնչությամբ էլ գուցե մտածում են, թե Ռուսաստանը, այնուամենայնիվ, չի համարձակվի գնալ մի քայլի, որը կարող է ավարտվել համամոլորակային կործանմամբ: Կամ էլ, ինչը նույնպես բացառված չէ, Սատանայի ծառաների` գլոբալիստների, ջհուդամասոնների կողմից կառավարվողները` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և մյուսները, Երրորդ համաշխարհային ու միջուկային պատերազմի արդյունքում մարդկության բնաջնջումը կարող են նախընտրել իրենց պարտությունից: Սա շատերը կարող են չհասկանալ կամ չպատկերացնել, շատերը կարող են սրան չհավատալ, շատերին կարող է սա անհավանական թվալ, բայց հավատացեք, որ իրադարձությունների զարգացման վերոնշյալ սցենարը չբացառելու համար կան բավարար հիմքեր, որոնց առաջիկայում կանդրադառնամ մեկ այլ հրապարակմամբ:

Մինչ այդ Հայաստանի և Արցախի գլխին կարծես թե սկսել են սև ամպեր կուտակվել, ավելի ճիշտ, քանի որ այդ ամպերը մինչ այդ էլ կային, խոսքը դրանց թանձրանալու մասին է: Որ պատերազմի ռիսկն ավելի է մեծացել, հուշում է ոչ միայն Հայաստանում ԱՄՆ դեսպանատան նոյեմբերի 15-ի զգուշացումը, որով դեսպանատունը երկրում գտնվելու վտանգի մակարդակը բարձրացրել է մինչև 2-րդ մակարդակ և իր քաղաքացիներին խորհուրդ չի տալիս այցելել Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև Տավուշի և Գեղարքունիքի սահմանամերձ շրջաններ:

Ուշադրություն դարձրեք, թե ինչ է կատարվում հայ- ադրբեջանական սահամանագոտում, ընթերցեք սահմանագոտում արտաքին թշնամու կողմից հրադադարի ռեժիմի խախտման, կրակոցների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանի ԶՈւ կողմից կրակ բացելու, նախահարձակ լինելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարությունները հերքող «ՀՀ պաշտպանության նախարարություն» կոչվածի բոլոր հաղորդագրություններն ինչպես Սոչիում ս. թ. հոկտեմբերի 31-ին Նիկոլի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից, բանակցություններից առաջ, այնպես էլ, հատկապես, դրանից հետո:

Ի դեպ, միամտություն է կարծելը, որ եթե պատերազմն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում չսկսվեց, ապա ձմռանը չի կարող լինել: Ադրբեջանը կարող է օգտվել հենց մեր կողմից այդ պատերազմի անսպասելի, ինչպես նաև անպատրաստ լինելու հանգամանքից (երանի այս հարցում սխալվեմ), մինչդեռ Ադրբեջանի ԶՈւ-ն անցած ժամանակաընթացքում ձեռք է բերել բազմաթիվ ձյունագնացներ, ստեղծել է հատուկ լեռնային ստորաբաժանում, որը կարող է մարտական առաջադրանքներ կատարել լեռնային, ինչպես նաև ձյան, սառնամանիքի պայմաններում:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան