Թրամփը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես հայտարարել է 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

«Ամերիկան կրկին հզոր և վեհ դարձնելու համար ես այսօր երեկոյան հայտարարում եմ ԱՄՆ նախագահի պաշտոնում իմ թեկնածության առաջադրման մասին», – ասել է Թրամփը՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր առանձնատնից։

Նա իր որոշումը բացատրել է նրանով, որ «աշխարհը դեռ չի տեսել այն իսկական փառքը, որին կարող է հասնել այս ժողովուրդը»։ «Մենք դեռ չենք հասել այդ գագաթնակետին, ուզում եք հավատալ, ուզում եք՝ ոչ»,- ասել է Թրամփը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը չի դիմանա Ջո Բայդենին ևս չորս տարի, քանի որ նա նույնպես պատրաստվում է առաջադրվել 2024 թվականին։ «Ես սա ծիծաղով չեմ ասում, ես արցունքներով եմ խոսում»,- նշել է Թրամփը։