Պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ ԱԺ վերադառնալու մասին

ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Պարզից էլ պարզ

Առնվազն նախորդող երկու շաբաթների ընթացքում անդադար հարցազրույցներ եմ տվել ու անկեղծ բացատրել եմ ԱԺ գնալ-չգնալու հարցը։

Բացատրել եմ առանց ավելորդ բառերի ու խճճված մտքերի։ Հիմա, նորից անում եմ նույնը։

Ոնց ուզում է թող հնչի միևնույն է գրելու եմ, որովհետև գրածիս անհերքելի ապացույցն իմ անշեղ ու աննահանջ վարքն է եղել դավաճան նիկոլի ու անհայրենիք ուսապարկերին դեմ դիմաց կանգնած։ Ի տարբերություն շատ շատերի, ովքեր անգամ նիկոլին չտեսնելով կես բառ չեն խիզախել ասել «դե մարդ ես հազար անցանկալի հետևանք կա, որից խուսափել է պետք» բանաձևով։

Չկիրառելով այդ բանաձևն ու նմանօրինակ խիստ «տեղին» ու «ծանրակշիռ» հանգամաքները, ԱԺ-ում եղել եմ բացառապես մի նպատակով(նպատակը չեմ բացում, որովհետև դժվար չէ հրապարակային գործունեությունիցս տեղյակ լինել ու չկռահել)։ Ես չեմ գանցել այնտեղ տիեզերական աղտոտվածություն քննարկելու, կամ լուրջ դեմքով պետաիրավական քննարկումների մասնակցելու դավաճանների հետ։

Այո՛, շատ կուզեի մայիսին այս մղձավանջն ավարտված լիներ։ Հիմա լիներ ուրիշ ԱԺ, կառավարություն և այլն։ «Ինչի չավարտվեց»-ի մասին էլ եմ շատ խոսել ու էլի կխոսեմ։ Հիմա ուղղակի դրա մասին չէ ասածս։

Բայց չստացվեց։ Մղձավանջը երկարաձգվեց։ Այս պահին կա միայն մեկ բան անելու։ Մնալ ԱԺ-ում ու ապահովել դրանց այն դիսկոմֆորտը, որը ստեղծվել էր 8-րդ գումարման ընդդիմադիր կազմը տեսնելիս։

Հայաստանի թշնամիների փողերով ու ռեսուրսով երկիր զավթածները հիմա էլ իրենց սիրելի «միջազգայիններից» անհարմար ընդդիմությունից ազատվելու թույլտվություն են ստացել։ Հունվարին մեզանից ազատվելու հնարավորությունը ես դրանց չեմ տալու, թեկուզ ձեր չհասկացված հայացքների ներքո (միևնույն է արդեն սովոր եմ, ԱԺ ամբիոնից ելույթներս վկա):

Ոչինչ չի փոխվել, որևէ բան չի բացառվել։ Օր առաջ դրա հեռացումն եմ ուզում ու կարևոր չէ, թե…»։