Կիրթ և կառուցողական ցեղասպանը…

Արհեստածին Ադրբեջանի նավթոտ (վերջին տարիներին ավելի շատ գազոտ) բռնապետը նոյեմբերի 8-ին օկուպացված Շուշիում հերթական սպառնալիքների տարափն էր հնչեցրել Հայաստանի հասցեին, որին այս անգամ ՀՀ դե ֆակտո վարչապետը որոշեց արձագանքել։

«Վիրտուալ Հայաստանի» տրամաբանության շրջանակներում նախ իշխանամետ ԶԼՄ-ները անոնս արեցին, թե այս անգամ Պապ թագավորի նվիրյալ հետնորդը Բաքվի բռնապետի «պորտը տեղն է դնելու», մինչդեռ արդյունքում ստացանք հերթական լացուկոծը ու իրարամերժ հայտարարությունների շարանը։

Փորձեմ անդրադառնալ ըստ իս այսօրվա ելույթի ամենախնդրահարույց դրվագներին.

– Նախ ելույթում 8 անգամ օգտագործվում է «ցեղասպանություն» բառը` գուժելով, որ Ադրբեջանը ցանկանում է բնաջնջել Արցախի հայ ժողովրդին։ Նույն անձը, Թուրքիայի մասին իր բոլոր հրապարակային ելույթներից, լինի դա ՄԱԿ֊ում, թե այլ կարևոր հարթակներում, դուրս է մղել «ցեղասպանություն» եզրույթի կիրառումը, հրաժարվել է ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարից, Ադրբեջանին և Թուրքիայի բռնապետերին կիրթ և կառուցողական ներկայացնելով ամեն կերպ մաքրել է նրանցից ցեղասպանական պիտակը` Այդ թվում 44֊օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո տեղի ունեցած պատերազմական գործողությունները։

Միաժամանակ անհասկանալի է, թե ինչպես է վերջինս պատկերացնում Արցախը Ադրբեջանի կազմում՝ բազմիցս նշելով, թե իբր Հայաստանը մի քանի անգամ` սկսած 90-ականներից, Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, երբ իր իսկ բնորոշմամբ նման սցենարի դեպքում Արցախի հայությանը սպառնում է ցեղասպանություն։ Ավելին, նրա թիմակիցներից շատերը հավատում են Արցախի հայության անվտանգ կենսագործունեությանը ցեղասպան Ադրբեջանի վերահսկողության տակ։

– Ելույթում ակնհայտ մանիպուլացվում է ճանապարհների ապաշրջափակման թեման` մի կողմից նշելով, որ ըստ փաստաթղթերի` ՌԴ ԱԴԾ-ը իրականացնելու է վերահսկողություն դեպի Նախիջևան տրանսպորտային կապի նկատմամբ, մյուս կողմից պնդելով, թե իբր մեր սուվերեն տարածքի նկատմամբ հսկողության և մեր սուվերեն որևէ գործառույթի օտարման մասին խոսք չկա։ Ընդ որում, նշվում է, որ ՌԴ ԱԴԾ-ը պետք է միայն վերահսկի պայմանավորվածությունների կատարումը, ինչը չի բխում նոյեմբերի 9-ի հայտարարությունից, քանի որ այնտեղ հստակ նշվում է, որ վերահսկումը վերաբերում է հենց «անխոչընդոտ տեղաշարժի ապահովմանը»։

– Տարօրինսկ է նաև Արցախի ՊԲ առկայությունը զուտ ցեղասպանության սպառնալիքով հիմնավորելու փորձը։ Ստացվում է, որ ըստ ՀՀ փաստացի իշխանությունների, ԼՂ-ում բանակը ոչ թե պետականությանը հատուկ ատրիբուտ է, այլ ցեղասպանությունից խուսափելու միջոց։

– Առաջին անգամ որոշ դետալներ է ներկայացվում այսպես կոչված «հայելային հետքաշման» տխրահռչակ բանաձևի վերաբերյալ։ Ներկայացված տրամաբանությամբ (3 կմ լայնոքով սահմանների ապառազմականեցում), օրինակ, Կապան քաղաքի կեսը՝ այդ թվում Կապանի օդանավակայանը, պետք է «ապակառազմականացվի» (տե՛ս հրապարակմանը կից քարտեզում)։ Այսինքն Սյունիքի ամենախոշոր քաղաքը պետք է անպաշտպան մնա, մինչդեռ բոլորին հայտնի է, թե ինչպես է Ադրբեջանը կատարում իր պարտավորությունները։ Նույնը կարելի է ասել սահմանամերձ մի շարք այլ, ավելի փոքր բնակավայրերի մասին։

Ընդհանուր առմամբ, ելույթը կարելի է բնութագրել մեկ նախադասությամբ.

Կիրթ և կառուցողական նորելուկ Թալիաթը պատրաստվում է արցախահայությանը ցեղասպանության ենթարկել, բայց մենք շարունակում ենք հավատարիմ մնալ «խաղաղության օրակարգին»՝ այդ թվում Արցախը թողնելով Բաքվի բռնապետի ողորմածությանը։

Չէ որ, ըստ «զրոյից արտաքին քաղաքականություն կերտող» թավշյա դեմոկրատների` «թշնամանքը պետք է կառավարել», հետևաբար պետք է «կառավարել նաև հայատյացությունը», այսինքն «կառավարել նաև ցեղասպանությունը»…

Դերենիկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

<iframe src=”https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fpermalink.php%3Fstory_fbid%3Dpfbid02wCSWLkjYWcpasBLtwQdAPXd9LDrRMwbkQzQ36hHw4q8QsRmwVzXa1vT2UFH1yVDPl%26id%3D100008696833922&show_text=true&width=500″ width=”500″ height=”569″ style=”border:none;overflow:hidden” scrolling=”no” frameborder=”0″ allowfullscreen=”true” allow=”autoplay; clipboard-write; encrypted-media; picture-in-picture; web-share”></iframe>