Մենք բոլորս այսօր ապրում և արարում ենք պատմական բարդ ժամանակաշրջանում, որտեղ միջազգային երիտասարդական քաղաքականության օրակարգում՝ պայքար է հանուն խաղաղության ու անվտանգության ապահովման

Նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր: Ի սրտե շնորհավորում եմ հայ երիտասարդներին համաշխարհային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։

Սիրելի՛ երիտասարդներ, Ձեզանից յուրաքանչյուրը պետության կայացման գործում նշանակալից դեր ունեցող, նոր գաղափարների, ազգային արժեքների կրողն է և երկրի շարժիչ ուժը:

Ձեզանից մի զգալի հատված այսօր կանգնած է սահմանին, ապահովում է բոլորիս անվտանգությունն ու խաղաղությունը` դառնալով հերոսացման և հայրենասիրության լավագույն օրինակ:

Մենք բոլորս այսօր ապրում և արարում ենք պատմական բարդ ժամանակաշրջանում, որտեղ միջազգային երիտասարդական քաղաքականության օրակարգում՝ պայքար է հանուն խաղաղության ու անվտանգության ապահովման։

Ծառայեցրե՛ ք ձեր գիտելիքներն ու հմտությունները ի նպաստ Հայաստանի ու Արցախի հետագա զարգացման։

Իրագործե՛ք ձեր հայրենանվեր ծրագրերը, քանի որ դուք եք կերտելու մեր հայրենիքի ապագան ու շարունակվող Հայաստանը կախված է լինելու միմիայն Ձեզանից։

 

Հենրիխ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից