Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 7-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ:

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր  վարչությունից հայտնում են, որ քննարկվել են երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր, անդրադարձ է եղել 2023թ. պետական բյուջեի ծախսային մասի կառուցվածքային փոփոխություններին:

Խորհրդակցությանը մասնակցել են ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք: